
տուր
01 Հունվար 1970 - 13:42
- - 

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակն ու գովեստի խոսքեր ասել թիմի դարպասապահ Յան Օբլակի հասցեին:
«Անգամ չնչին կասկած չունեմ, որ այժմ Օբլակն աշխարհի լավագույն դարպասապահն է: Օբլակը շատ կարևոր է մեզ համար, ինչպես Սավիչը, Ֆելիպեն, Ֆելիշը: «Բարսելոնան» ունի Մեսի, որն իր գոլերով խաղեր է հաղթում, իսկ մենք ունենք Օբլակ, որն էլ իր սեյվերով է մեզ հաղթանակներ պարգևում: Նա այնտեղ է, որտեղ արժանի է գտնվել:
Մենք անցանք 5-4-1 տակտիկական սխեմային, ինչը մեզ թույլ տվեց խաղալ հակագրոհային ֆուտբոլ: Լյորենտեի՝ Կոստայի փոխարեն խաղադաշտ դուրս գալն արդյունավետ ստացվեց, բայց դա այն չէր, ինչ նախապես մտածված էր», – Սիմեոնեի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

