Logo

Սիմեոնե. ««Ինտերը» Եվրոպայի լավագույն ակումբներից մեկն է»

20:13 / 18.02.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գովեստի խոսքեր է ասել Միլանի «Ինտերի» հասցեին.

«Երեքշաբթի մենք հանդիպելու ենք շատ հզոր մրցակցի. «Ինտերը» Եվրոպայի լավագույն ակումբներից մեկն է։ Նրանք նախորդ տարի հասան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, Ա սերիայում նույնպես շատ լավ են խաղում։

«Ինտերը» շատ պարզ ֆուտբոլ է խաղում, բայց նաև` ինտենսիվ։ Ֆուտբոլիստներին փոխանցվում է մարզչի անհատականությունը։ Ակնայտ է, որ նրանք վերցնում են մարզչի էներգիան։ Շատ բարդ խաղ է լինելու։

«Ինտերի» հետ կապված ինձ ամեն ինչ դուր է գալիս` թիմի բնավորությունը, կիսապաշտպանների արագությունն ու հարձակման գծի արդյունավետությունը։ Որևէ թիմ չի հասնում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, քանի դեռ դրա հետևում աշխատանք չկա։

Ես հիանալի հարաբերություններ ունեմ Սիմոնե Ինձագիի հետ և շատ ուրախանում եմ` տեսնելով, թե ինչ աշխատանք է կատարում «Ինտերում»»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» ու «Ինտերը» հանդիպելու են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։ Դիմակայության առաջին խաղը կայանալու է փետրվարի 20-ին` Երևանի ժամանակով 00:00-ից սկսած, և լինելու է Ֆասթ Սպորտի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ