Logo

Սիմեոնեի սարսափելի վիճակագրությունը «Բարսելոնայի» դեմ խաղերում

11:49 / 03.12.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոն» Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ 41-րդ հանդիպումն անցկացրեց «Բարսելոնայի» դեմ ու հերթական պարտությունը կրեց:

Լա լիգայի 19-րդ տուրի խաղում գրանցված արդյունքը նշանակում է, որ արգենտինացին կատալոնական թիմի դեմ 41 հանդիպումներից հաղթել է միայն 6-ը, ինչը չի գերազանցում նույնիսկ խաղերի 15 տոկոսը: 12 խաղերում գրանցվել է ոչ-ոքի արդյունք, 23 խաղ հաղթել է «Բարսելոնան»: 

Դիեգո Սիմեոնեն մեկ այլ հակառեկորդ է սահմանել. «Չոլոն» «Կամպ Նոու» ստադիոնում 17 խաղ է անցկացրել և ոչ մի հաղթանակ չի տարել՝ 10 պարտություն ու 7 ոչ-ոքի: Նման վիճակագրություն չունի որևէ այլ մարզիչ:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ