Logo

Սիմեոնեն՝ Ալվարեսի չեղարկված գոլի մասին. «Մենք վիրավորված ու խոցված ենք»

18:03 / 04.06.2025Ֆուտբոլ
null

«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հիշել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռեալի» հետ դիմակայության հետխաղյա հարվածաշարը, երբ Խուլիան Ալվարեսի գոլը 11-մետրանոց նշակետից չեղարկվեց գնդակին 2 անգամ հպման պատճառով:

«Մենք խոցված ու վիրավորված ենք: Դժվար է բառերով նկարագրել այն, ինչ զգում էինք այդ երեկո: Ալվարեսը գրավեց դարպասը, ես ուրախ էի, բայց հետո պարզվեց, որ գոլը չի արձանագրվել: Խաղից հետո դիտեցի դրվագի կրկնապատկերն ու հասկացա, որ նա երկրորդ անգամ չի հպվել գնդակին: Դա պարզապես գոլի դրվագ չէր, այն մտավ ֆուտբոլի պատմության մեջ, այն ճակատագրական նշանակություն ունեցավ ու քառորդ եզրափակիչի ուղեգիր արժեցավ մեզ համար: 

Հիշում եմ Սերխիո Ռամոսի գոլը 2016-ի եզրափակիչում: Եզրային գծի մոտ կանգնած մրցավարը չտեսավ խաղից դուրս, բայց այն ակնհայտ երևում էր: Կլատենբուրգն էլ հայտարարեց, որ սխալ է թույլ տվել: Բայց այդ պահն է արդեն անցյալում է, մենք այն չենք կարող վերադարձնել»,- Սիմեոնեի խոսքն է մեջբերում AS-ը:

Փոխվել է 11-մետրանոցի ժամանակ 2 հպման կանոնը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ