Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Լա լիգայի 28-րդ տուրիում «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ արտագնա հաղթանակից (2-1) հետո խոսել է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին» շրջանցելու հնարավորության մասին:
«Այժմ մտածում եմ միայն հաջորդ հանդիպման մասին: Բայց նախ՝ Թուրքիայում բարեգործական հանդիպում կանցկացնենք՝ երկրաշարժից տուժածներին օգնելու համար։ Մեզ աջակցություն է պետք։ Թիմը պայքարելու է մինչև վերջ, իսկ հետո կտեսնենք։ Առջևում կա ևս 10 տուր»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գործող չեմպիոն «Ռեալը» 28-րդ տուրում տանը 2-3 հաշվով պարտվել էր «Վիլյառեալին» և 59 միավորով երկրորդն է։ «Աթլետիկոն» 57 միավորով երրորդ տեղում է, իսկ առաջատար կատալոնական «Բարսելոնան» ունի 71 միավոր: