Կանադայի Տորոնտո քաղաքում ավարտված «Մասթերսի» եզրափակիչում աշխարհի 15-րդ ռակետ, ռումինացի թենիսիստուհի Սիմոնա Հալեպը 2-1 (6-3, 2-6, 6-3) հաշվով հաղթեց բրազիլուհի Բեատրիս Հադադ Մամային (24-րդ) ու դարձավ մրցաշարի հաղթող: Հանդիպումը տևեց 2 ժամ 18 րոպե:
Սիմոնա Հալեպը նվաճեց կարիերայի 24-րդ տիտղոսը: Մրցաշարում հաղթելու համար նա կստանա 439000 դոլար պարգևավճար և 900 վարկանիշային միավոր:
Մրցաշարն անցկացվում էր ռետինե ծածկույթի (հարդ) վրա:


