Logo

Սիմոն Մարտիրոսյան. «Հաղթում է նա, ով երբեք չի վախենում մարտնչելուց»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 28.09.2020ՍՊՈՐՏ
Simon Martirosyan european weightlifting championships 5 1 - Սիմոն Մարտիրոսյան. «Հաղթում է նա, ով երբեք չի վախենում մարտնչելուց»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:36

-

-

Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն իր աջակցությունն է հայտնել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի ողջ երկայնքով մարտնչող հայ զինվորիներին:

«Մենք երբեք պատերազմ չենք ցանկացել, բայց նենգ և դավադիր թշնամին, իրեն բնորոշ ձևով, ստորաբար ուզել է ոչնչացնել մեր ինքնությունը։ Սակայն նա երբե՛ք հաջողության չի հասել և չի՛ հասնելու նաև այս անգամ։

Քա՛ջ զինվորներ, ես վստահում եմ ձեր ուժերին․ վստահ եմ, որ այս անգամ ևս հաղթանակած ենք դուրս գալու։ Ուրիշ տարբերակ չկա՛․ հաղթելու և ոչնչացնելու ենք թշնամուն, չէ՞ որ հաղթում է նա, ով երբեք չի վախենում մարտնչելուց։ Ես ձեր ցավը տանեմ։ Առա՛ջ դեպի հաղթանակ»,- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջն է փոխանցում ծանրորդի խոսքերը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ