Հայ ծանրորդ, աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նույնպես անդրադարձել է Հայաստանի սահմանին տիրող լարված իրավիճակին ու դատապարտել Ադրբեջանի գործողությունները՝ իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով:
«Ես խստորեն դատապարտում եմ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունները ՀՀ պետական սահմանին՝ Տավուշի մարզի ուղղությամբ։ ։Հատկապես անընդունելի է խաղաղ բնակչությանը թիրախավորելը,ինչը ցույց է տալիս ստոր թշնամու իրական դեմքը։Մեր փառապանծ բանակի հզոր զինվորները հերթական անգամ ապացուցում են,որ տարածաշրջանի ամենահզոր և մարտունակ բանակը մերն է։
Կեցցե՛ք տղերք,մենք ձեզ հետ ենք, մենք ձեզանով ենք ուժեղ։
ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿԻՆ
ՓԱՌՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ և ՍՊԱՅԻՆ
ՓԱՌՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐ ԸՆԿԱԾՆԵՐԻՆ», – գրել է Մարտիրոսյանը:
Ես խստորեն դատապարտում եմ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունները ՀՀ պետական սահմանին՝ Տավուշի…
Gepostet von Simon Martirosyan am Freitag, 17. Juli 2020
Սարգիս Ադամյանը նույնպես արձագանքել է սահմանին տիրող իրավիճակին

