ՀՀ կառավարության այսօրվա նիստում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ 2020 թվականին հաստաված բյուջեով ուսումնական ու մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման նախագծում որոշում է կայացվել ընդգրկել նաև Արմավիրի մարզում ծանրամարտի ժամանանակից մարզադահլիճ կառուցումը:
«Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ու նրա մարզիչը, գործընկերները դիմել էին մեզ։ Այս տարածաշրջանում կան ավանդույթներ, սակայն չկար համապատասխան պայմաններ և քննարկումների արդյունքում որոշեցինք այս ծրագիրը նույնպես իրականացնել՝ պատրաստելով նախագծային ու նախահաշվարկային փաստաթղթեր, այնուհետև մարզադահլիճ կառուցել։
Մանավանդ՝ մեր տեղեկություններով, 2016 թվականի Օլիմպիական խաղերում 2-րդ տեղ գրաված Սիմոն Մարտիրոսյանը, ամենայն հավանականությամբ, կստանա Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը, քանի որ առաջին տեղը գրացած մարզիկը որակազրկվել է դոպինգի պատճառով, սա լրացուցիչ խթան կհանդիսանա տարածաշրջանում մարզաձևի զարգացմանը ու Սիմոն Մարտիրոսյանը այդտեղ անմիջական մասնակցություն կունենա»,-ասել է Հարությունյանը
։

