Խորվաթիայի Սպլիտ քաղաքում շարունակում է ընթանալ ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը:
Մինչև 105 քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացել էր 2 ծանրորդով: Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում վստահ բարձրացրեց 160 կգ և 165 կգ ծանրաձողերը, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 170 կգ:
Հրում վարժությունում 20-ամյա գյումրեցի մարզիկը ելույթները ավարտեց 210 կգ արդյունքով և երկամարտի 375 կգ արդյունքով հանգրվանեց 6-րդ հորիզոնականում:
Ռիոյի Օլիմիպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարիտիրոսյանը 184 կգ արդյունքը գրանցեց պոկում վարժությունում և նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Հրում վարժությունում Սիմոնը 2-րդ փորձից կարողացավ հրել 220 կգ կշռող ծանրաձողը, իսկ 3-րդ մոտեցմանը բարձրացրեց 230 կգ ծանրաձողը և երկամարտի 414 կգ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
ժամեր անց մրցահարթակը կտրամադրվի մինչև 105 + քաշայիններին: Այս քաշային կարգում Հայաստանը A խմբում կներկայացնեն Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը:

