Logo

Սիմոն Մարտիրոսյանը՝ համաշխարհային Ունիվերսիադայի չեմպիոն

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 24.08.2017ՍՊՈՐՏ
f594cf710556b6 594cf71055767 - Սիմոն Մարտիրոսյանը՝ համաշխարհային Ունիվերսիադայի չեմպիոն

Թայփեյում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017») այսօր մրցահարթակ է դուրս եկել Եվրոպայի գործող չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտրիոսյանը:

Մինչև 105 քաշայինների պայքարում 20-ամյա մարզիկը 401 կգ երկամարտի արդյունքով կանգնել է պատվո հարթակի ամենավերին աստիճանին: Պոկում վարժությունը Մարտիրոսյանը ավարտել է 180 կգ արդյունքով, իսկ հրումը՝ 221 կգ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը դարձել է Ունիվերսիադա-2017-ի չեմպիոն, իսկ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը փոխչեմպիոն: Թաեքվոնդիստ Սերգեյ Վարդազարյանն էլ նվաճել էր բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ ունիվերսիադայում Հայաստանի 16 ներկայացուցիչ ունի յոթ մարզաձևում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ