Logo

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 16.12.2021ՍՊՈՐՏ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

109 կգ քաշային կարգի պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը՝ 188 կգ ցուցանիշով:

Մարտիրոսյանը նշված քաշը պոկեց առաջին մոտեցմանը: Երկրորդ մոտեցմանը նա գլխավերևում պահեց նաև 193 կգ, սակայն մրցավարների միաձայն որոշմամբ՝ քաշը չարձանագրվեց: Երրորդ մոտեցմանը Մարտիրոսյանը չկարողացավ պոկել 196 կգ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա