Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է «Սալերնիտանայի» դեմ Ա Սերիայի 29-րդ տուրի արտագնա խաղը (1-1):
«Մեր թիմը լավ տեսք ուներ, չնայած «Յուվենտուսի» դեմ խաղից ընդամենը երկու օր էր անցել: Ցավում եմ, որ չկարողացանք խփել երկրրդ գոլն ու ապահովել հաղթանակը և արդյունքում պատժվեցինք: Կարծում եմ՝ ավելիին էինք արժանի: Հիասթափված ենք, սակայն անհաջողությունը պետք է նոր ուժ տա մեզ»,- 47-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է DAZN-ը:
Հիշեցնենք, որ հյուրերի մեկնարկային կազմում ամբողջական հանդիպում էր անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
29 խաղից հետո «Ինտերը» 51 միավորով չորրորդն է և առաջատար «Նապոլիին» զիջում է 23 միավոր: