Logo

Սիմոնե Ինձագի. «Լուկակուի պատմությունն արժանի է այլ ավարտի»

15:46 / 28.07.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին շատ հակիրճ է պատասխանել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի վերաբերյալ հարցին: 30-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա հուլիսին վարձավճարով տեղափոխվել էր «Ինտեր», իսկ այս տարվա հուլիսի 1-ին վերադարձել էր Լոնդոնի «Չելսի»:

«Լուկակուի վերադա՞րձը: Այս պատմությունն արժանի է այլ ավարտի»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է TMW-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուկակուն դիտարկում է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելու հնարավորությունը, ինչը զայրացրել էր «Ինտերի» երկրպագուներին:

Հիշեցնենք, որ բելգիացին «Ինտերի» գույները պաշտպանել էր նաև 2019-2021 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ