Իտալիայի չեմպիոն «Ինտերը» գլխավորող Սիմոնե Ինձագին ճանաչվել է Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իտալացի մասնագետը ստացել է «Ոսկե նստարան» մրցանակը: Քվեարկությանը մասնակցել են Ա Սերիայի ակումբների գլխավոր մարզիչները:
Ինձագին վաստակել է 26 միավոր: 14 միավորով երկրորդն է Բերգամոյի «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին, չորս միավորով երրորդն է Վինչենցո Իտալիանոն, որն ամռանը հեռացել է «Ֆիորենտինայից» և գլխավորել «Բոլոնիան»:
Congratulations to Inzaghi for winning the 2023/24 Panchina d'oro 👏🖤💙#ForzaInter
— Inter ⭐⭐ (@Inter_en) March 24, 2025