Իտալիայի գավաթակիր «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է միլանյան ակումբի կամերունցի դարպասապահ Անդրե Օնանայի ապագայի մասին:
«Այսօրվա դրությամբ նա «Ինտերի» խաղացող է, իսկ վաղը կմիանա նախամրցաշրջանային հավաքին։
Տրանսֆերային շուկան անկանխատեսելի է: Մենք գիտենք, որ իտալական ակումբները պետք է վաճառեն ֆուտբոլիստների՝ նախքան նոր խաղացողների ձեռք բերելը: Սա է իրականությունը»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել է 27-ամյա Օնանայի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ կամերունցի դարպասապահը նախորդ տարվա հուլիսից է պաշտպանում «Ինտերի» գույները:


