Logo

Սիմոնե Ինձագին չի ցանկանում գլխավորել «Լիվերպուլը»

23:14 / 01.04.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա սերիայի առաջատար «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին չի ցանկանում գլխավորել անգլիական «Լիվերպուլը»: Այս տեղեկությունը սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն:

Իտալացի մասնագետը ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել «Ինտերի» հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլն» Ինձագիին դիտարկում է որպես Յուրգեն Կլոպին հնարավոր փոխարինող, գերմանացի մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա գլխավոր մարզիչի պաշտոնից:

Հիշեցնենք, որ 47-ամյա մասնագետը 2021 թվականի հունիսից է գլխավորում «Ինտերը»: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ