Միլանի «Ինտերի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ստանձնել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալի» ղեկը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
49-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է ստորագրել և տարեկան կստանա 26 միլիոն եվրո:
Ինձագին միլանյան գրանդը մարզում էր 2021թ. հուլիսից։ «Ինտերը» նրա գլխավորությամբ 217 խաղում 141 հաղթանակ է տարել, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 35 պարտություն, երեք անգամ դարձել Իտալիայի սուպերգավաթակիր, երկու անգամ` գավաթակիր, մեկ անգամ էլ` Ա Սերիայի հաղթող։
«Ինտերն» Ինձագիի օրոք 2023 և 2025թթ. հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։


