Logo

Սիմոնե Ինձագին` Լաուտարո Մարտինեսի աղմկահարույց հարցազրույցի մասին

20:24 / 28.02.2025Ֆուտբոլ
null

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին անդրադարձել է միլանյան գրանդի ավագ Լաուտարո Մարտինեսի` «Յուվենտուսին» պարտվելուց հետո տված սկանդալային հարցազրույցին, հաղորդում է ինսայդեր Ալֆրեդո Պեդուլայի լրատվական կայքը:

«Նման իրավիճակ կարող է լինել ցանկացածի հետ, նույնիսկ մարզչի: Մենք բոլորս ճանաչում ենք նրան, ես երբեք չեմ լսել, որ նա հայհոյի: Լաուտարոն արժեքների տեր մարդ է:

Երեքուկես տարվա ընթացքում ես երբեք նրանից հայհոյանքներ չեմ լսել: Մենք առաջ ենք շարժվում, թողնում ենք դա, չնայած դրա մասին շատ է խոսվում: Շատ խոսակցություններ կան, բայց նա կենտրոնացած է մարզումների վրա:

Երբ խոսքը վերաբերում է «Ինտերի» ֆուտբոլիստներին կամ մարզչին, միշտ ավելորդ խոսակցություններ կան»,- ասել է իտալացի մասնագետը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ