NBA-ի կանոնավոր առաջնության «Մայամի» – «Միլուոկի» խաղում (119:108) զավեշտալի դեպք է գրանցվել:
Երկու թիմերի կենտրոնականներ` Բրուք Լոպեսը և Բեմ Ադեբայոն բախվել են մի դրվագում, որի ժամանակ վերջինս թեթև հպումից հետո ընկել է հատակին: Մրցավարը տուգանային նետում է նշանակել:
Լոպեսը համաձայն չլինելով մրցավարի որոշման հետ` տուգանայինի իրացման ժամանակ նմանակել է Ադեբայոյին և պարզ իրավիճակում ընկել հատակին:

