Logo

Սիներ - Ալկարաս` Ցինցինատիի «Մասթերսի» եզրափակիչում

12:29 / 17.08.2025Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներն ու երկրորդ համար Կառլոս Ալկարասը դուրս են եկել Ցինցինատիի «Մասթերսի» եզրափակիչ:

Սիները կիսաեզրափակիչում 7-6, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի 136-րդ ռակետ Տերես Աթմանին: Իտալացին ֆրանսիացու արգելքը հաղթահարել է 1 ժամ 26 րոպեում:

Ալկարասը 6-4, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին: Իսպանացին Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստի արգելքը հաղթահարել է 1 ժամ 34 րոպեում:

Եզրափակիչը կանցկացվի օգոստոսի 18-ին:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Սիներն «Ուիմբլդոնի» եզրափակիչում հաղթել էր Ալկարասին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ