Ավստրալացի անվանի թենիսիստ Նիք Կիրյոսը կանխատեսում է կատարել 2026 թվականի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի վերաբերյալ, հաղորդում է UTS-ը:
«Զվերևը կամ Մեդվեդևը 2026թ. կհաղթի «Մեծ սաղավարտ»։ Կարծում եմ՝ նրանք շատ մոտիվացված կլինեն։
Իհարկե, Սիներն ու Ալկարասը տիտաններ են և անհաղթահարելի մրցակիցներ, բայց կարծում եմ՝ Մեդվեդևն ու Զվերևը հոգնել են, որ այդ երկուսը հաղթում են «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերը»,- ասել է Կիրյոսը:


