Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները տարվա Ամփոփիչ մրցաշարը հաղթելուց հետո 38 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել։
Իտալացի թենիսիստը մրցաշարում անցկացրած 5 մրցախաղում մրցակցիներին չի պարտվել ոչ մի սեթում։ Թենիսի միջազգային փառքի սրահի մամուլի ծառայությունը գրում է, որ Ամփոփիչ մրցաշարում նախորդ անգամ նման ցուցանիշ գրանցել էր չեխ թենիսիստ Իվան Լենդլը։ Նա 1986 թ. նույնպես մրցաշարը հաղթել էր` առանց որևէ սեթ պարտվելու։
Հիշեցնենք, որ Յանիկ Սիները եզրափակիչում 6-4, 6-4 հաշվով պարտության էր մատնել ամերիկացի Թեյլոր Ֆրիցին և կարիերայում առաջին անգամ նվաճել Ամփոփիչ մրցաշարի տիտղոսը։