Logo

Սիները կրկին հաղթեց Ֆրիցին և նվաճեց Ամփոփիչ մրցաշարի տիտղոսը

23:54 / 17.11.2024Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դարձել է տարվա Ամփոփիչ մրցաշարի հաղթող։

Թուրինում կայացած մրցաշարի եզրափակիչում իտալացի թենիսիստը 6-4, 6-4 հաշվով պարտության է մատնել Թեյլոր Ֆրիցին (5-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 25 րոպե։

Սիներն ամերիկացի թենիսիստին հաղթել էր նաև Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում և US Open-ի եզրափակիչում։

23-ամյա իտալացին կարիերայում առաջին անգամ է նվաճել Ամփոփիչ մրցաշարի տիտղոսը, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել է 1500 միավոր, իսկ Ֆրիցը կստանա 800 միավոր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա