Սինգապուրում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտը չինացի Դին Լիրենի ու հնդիկ Դոմարաջու Գուկեշ միջև: Կայացավ երկրորդ տուրը, որում 23 քայլից հետո գրանցվեց ոչ-ոքի: Աշխարհի չեմպիոնը խաղում էր սպիտակներով:
Առաջին տուրում չինացի գրոսմայստերը սևերով հաղթել էր հնդիկ մրցակցին:
Սինգապուրում նախատեսված է 14 պարտիա: Չեմպիոն կդառնա առաջինը 7,5 միավոր վաստակած գրոսմայստերը: Եթե գրանցվի 7-7 հաշիվը, չեմպիոնը կորոշվի թայ-բրեյքում (արագ շախմատ):