Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը 1-3-րդ տեղերն է բաժանում Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup խոշոր մրցաշարում, որը Grand Chess Tour-ի հերթական փուլն է, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Արոնյանը 3 հնարավորից ունի 2 միավոր՝ մեկ հաղթանակ և երկու ոչ-ոքի:
Նույնքան միավոր են վաստակել նաև Ֆաբիանո Կարուանան և Ռամեշբաբու Պրագնանանդհան։
Մրցաշարին մասնակցում են նաև Ուեսլի Սոն (ԱՄՆ), Մաքսիմ Վիշիե-Լագրավը (Ֆրանսիա), Ալիռեզա Ֆիրուջան (Ֆրանսիա), Յան-Կշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Սամուել Սևյանը (ԱՄՆ) և աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան)։
Մրցաշարը բաղկացած է 9 տուրից։ Մրցանակային հիմնադրամը 350 հազար դոլար է, որից 100 հազարը կստանա հաղթողը։


