Logo

Sinquefield Cup. Արոնյանի հաղթական մեկնարկը

23:55 / 19.08.2025Շախմատ
null

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup խոշոր մրցաշարում, որը Grand Chess Tour-ի հերթական փուլն է։

Առաջին տուրում հայ գրոսմայստերը սևերով հաղթել է ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին։

Մրցաշարին մասնակցում են նաև Ուեսլի Սոն (ԱՄՆ), Մաքսիմ Վիշիե-Լագրավը (Ֆրանսիա), Ռամեշբաբու Պրագնանանդհան (Հնդկաստան), Ալիռեզա Ֆիրուջան (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Յան-Կշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Սամուել Սևյանը (ԱՄՆ) և աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան)։

Մրցաշարը բաղկացած է 9 տուրից։ Մրցանակային հիմնադրամը 350 հազար դոլար է, որից 100 հազարը կստանա հաղթողը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ