Logo

Sinquefield Cup. Արոնյանը շարունակում է հետապնդել առաջատարին

16:16 / 25.08.2025Շախմատ
null

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը Sinquefield Cup խոշոր մրցաշարի 6-րդ տուրում սպիտակներով ոչ-ոքի է գրանցել Ուեսլի Սոյի հետ։

42-ամյա շախմատիստը 3,5 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատարը 4 միավորով Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) է։ Արոնյանն ու Կարունան 7-րդ տուրում կմրցեն միմյանց դեմ։ Հայ շախմատիստը կխաղա սև ֆիգուրներով։ Եռյակը եզրափակող Ռամեշբաբու Պրագնանանդհան (Հնդկաստան) նույնպես ունի 3,5 միավոր։

Մրցաշարը բաղկացած է 9 տուրից։ Մրցանակային հիմնադրամը 350 հազար դոլար է, որից 100 հազարը կստանա հաղթողը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ