Logo

Սիրիացի նախկին ֆուտբոլիստին որդու հետ մահացած են գտել երկրաշարժից հետո

21:41 / 07.02.2023ՍՊՈՐՏ
null

Սիրիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Նադիր Ջոհադարն ու նրա որդին զոհվել են երկրում տեղի ունեցած ավերիչ երկաշարժի հետևանքով: 

Թուրքիայի հետ սահմանին գտնվող Ջաբլե քաղաքում նրա տունն ավերվել է, իսկ փլատակների տակ հայտնաբերվել են Նադիր Ջոհադարի ու նրա որդու դիերը, հայտնում է Սիրիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին և 7-ին Թուրքիայի ու Սիրիայի տարածքում տեղի ունեցած երկու երկրաշարժի հետևանքով մահացել է ավելի քան 5000 մարդ: Բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ մարզիկներ, դեռ փլատակների տակ են։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ