Սիրողական ֆուտբոլի Ա լիգայի առաջին երեք տեղերը գրաված ակումբները պարգևատրվել են Հայաստանի գավաթի 2025/26 խաղարկության ուղեգրերով, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Մրցաշարին կմասնակցեն «Արարատի Արաքսը», «Վայքը» և «Կիլիկիան»։
Ֆուտբոլի Հայաստանի գործող գավաթակիրը «Նոան» է։


