Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կնքելու պաշտոնական առաջարկ է կատարել պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվային, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Անգլիայի չեմպիոնը ֆրանսիական ՊՍԺ-ին ու կատալոնական «Բարսելոնային» պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ պորտուգալացու տրանսֆերի վերաբերյալ չի բանակցելու:
Այժմ ակումբը սպասում է 28-ամյա ֆուտբոլիստի պատասխանին: Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը:
Բեռնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիի» գույները պաշտպանում է 2017 թվականից: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: