Logo

«Սիթին» պատրաստ է վճարել Հալանդի հրաժարագինը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 24.12.2021ՍՊՈՐՏ
Էրլինգ Հալանդ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդն ամռանը կարող է հեռանալ Գերմանիայից:

Sport Witness-ը, հղում կատարելով Bild-ին, հաղորդում է, որ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է նորվեգացու ծառայություններով ու պատրաստ է վճարել ֆուտբոլիստի՝ պայմանագրով սահմանված հրաժարագինը, որը կակտիվանա 2022 թվականի ամռանը: Գումարի չափը կազմում է 75 մլն եվրո:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հալանդի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», իսպանական գրանդ ակումբները՝ «Ռեալն» ու «Բարսելոնան»:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Հալանդը մասնակցել է 11 խաղի՝ դառնալով 13 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը 2022 թվականի մարտի 29-ին Օսլոյում ընկերական հանդիպում է անցկացնելու Էրլինգ Հալանդի թիմի՝ Նորվեգիայի ընտրանու հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա