Logo

Six Kings Slam. Սիները եզրափակիչում հաղթել է Ալկարասին

12:56 / 19.10.2025Թենիս
null

Ռիադում ավարտված թենիսի Six Kings Slam ցուցադրական մրցաշարի եզրափակիչում աշխարհի երկրորդ համար Յանիկ Սիները հաղթել է առաջին ռակետ Կառլոս Ալկարասին:

Իտալացին 1 ժամ 12 րոպե տևած մրցապայքարում 6-2, 6-4 հաշվով է հաղթել իսպանացուն: Սիները երկրորդ տարին անընդմեջ է նվաճում այս մրցաշարի տիտղոսը:

Իտալացին ստացել է 6 միլիոն դոլար մրցանակային գումար. 4,5 միլիոնը եզրափակիչում հաղթելու համար է, 1,5 միլիոնը` մասնակցության:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ