Logo

Սկալոնի. «Պետք է Մեսիին հանգիստ թողնենք»

22:02 / 08.09.2025Ֆուտբոլ
null

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին պատմել է, թե ինչ կազմով կմասնակցի աշխարհի 2026 թվականի առաջնությանը, հաղորդում է Ole-ն։

«Չեմ կարող ասել, թե ներկայիս կազմի քանի տոկոսը կմասնակցի աշխարհի առաջնությանը, քանի որ դեռ հաստատ չգիտեմ։ Այդ ընթացքում շատ բան կարող է պատահել։ Մենք ունենք կազմի միջուկ, բոլորը գիտեն դա։ Հենց որ մեզ ասեն, թե քանի խաղացող կարող է հայտավորվել Մունդիալին, մենք որոշում կկայացնենք։

Ինչ վերաբերում է Լեոյին, ես նրա հետ աշխարհի առաջնության մասին չեմ խոսել։ Մեսին արժանի է ևս մեկ Մունդիալի մասնակցելուն։ Այս պահին մենք պետք է նրան հանգիստ թողնենք»,- ասել է արգենտինացիների գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականն աշխարհի գործող չեմպիոնն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ