Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին պատմել է, թե ինչ կազմով կմասնակցի աշխարհի 2026 թվականի առաջնությանը, հաղորդում է Ole-ն։
«Չեմ կարող ասել, թե ներկայիս կազմի քանի տոկոսը կմասնակցի աշխարհի առաջնությանը, քանի որ դեռ հաստատ չգիտեմ։ Այդ ընթացքում շատ բան կարող է պատահել։ Մենք ունենք կազմի միջուկ, բոլորը գիտեն դա։ Հենց որ մեզ ասեն, թե քանի խաղացող կարող է հայտավորվել Մունդիալին, մենք որոշում կկայացնենք։
Ինչ վերաբերում է Լեոյին, ես նրա հետ աշխարհի առաջնության մասին չեմ խոսել։ Մեսին արժանի է ևս մեկ Մունդիալի մասնակցելուն։ Այս պահին մենք պետք է նրան հանգիստ թողնենք»,- ասել է արգենտինացիների գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականն աշխարհի գործող չեմպիոնն է:


