«Միսս Տիեզերք 2025» մրցույթը, որը պետք է լիներ գեղեցկության, ոգեշնչման և կանանց լիազորությունների տոնակատարություն, համաշխարհային սկանդալի է վերածվել։ Թաիլանդական գեղեցկության մրցույթի գործադիր տնօրեն Նավատ Իցարագրիսիլը հրապարակավ նվաստացրել է մեքսիկացի ներկայացուցիչ Ֆատիմա Բոշին։
Անարգանք ուղիղ եթերում
Դեպքը տեղի է ունեցել Բանգկոկում կայացած ժապավենի արարողության ժամանակ, որը ուղիղ հեռարձակվել է «Միսս Տիեզերք Թաիլանդ» ֆեյսբուքյան էջում։
Միջոցառման ժամանակ «Միսս Տիեզերք» կազմակերպության (MUO) Ասիայի և Օվկիանիայի գծով փոխնախագահ Նավատ Իցարագրիսիլը մեղադրել է Ֆաթիմա Բոշին, որ նա, իբր, անտեսել է հովանավորչական միջոցառումը։
Վեճը արագորեն դուրս է եկել վերահսկողությունից, Իցարագրիսիլը մրցույթի մասնակցին անվանել է «հիմար» և պահանջել է, որ նա բացատրի իր վարքագիծը հանդիսատեսի առջև։
Երբ Բոշը փորձել է պատասխանել, տղամարդը ընդհատել է նրան, ապա հրամայել անվտանգության աշխատակիցներին դուրս բերել աղջկան սենյակից։
Ակնհայտորեն ցնցված՝ Ֆաթիման անաղմուկ դուրս է եկել սենյակից, որին հաջորդել են մյուս մասնակիցները, այդ թվում՝ գործող «Միսս Տիեզերք» մրցույթի դանիացի Վիկտորիա Կյեր Թեյլվիգը։


