Ֆուտբոլի Թուրքիայի Սուպերգավաթի հանդիպումը «Գալաթասարայի» ու «Ֆեներբահչեի» միջև չեղարկվել է։ Խաղը պետք է կայանար դեկտեմբերի 29-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում, հաղորդում է Futbolarena-ն։
Հանդիպման կազմակերպիչները թիմերին թույլ չեն տվել խաղադաշտ դուրս գալ Թուրքիայի առաջին նախագահ, Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի պատկերով խաղաշապիկներով։ Սաուդցիները նաև արգելել են ցուցադրել Աթաթուրքի կարգախոսով (Խաղաղություն երկրում ու ամբողջ աշխարհում) պաստառ ու կատարել Թուրքիայի հիմնը։ Թիմերն այդպես էլ չեն ժամանել ստադիոն։


