Logo

Սկիրա. «Ալ Հիլալը» պայմանագիր է համաձայնեցրել Օսիմհենի հետ

18:10 / 07.06.2025Ֆուտբոլ
null

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը մոտ է կարիերան Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» շարունակելուն, սոցցանցերում գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Կողմերը 2029թ. հունիսի 30-ը ներառյալ ժամկետով պայմանագիր են համաձայնեցրել։ Նիգերիացի ֆուտբոլիստը, եթե տեղափոխվի «Ալ Հիլալ», կվաստակի տարեկան 35 միլիոն եվրո աշխատավարձ։

Ավելի վաղ 26-ամյա ֆուտբոլիստը երկու անգամ մերժել էր «Ալ Հիլալին», ինչից հետո բարելավված առաջարկ է ստացել ակումբից։

Օսիմհենը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է թուրքական «Գալաթասարայում», 41 խաղում խփել է 37 գոլ, կատարել 8 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ