«Միլանը» պատրաստվում է կազմում լուրջ փոփոխություններ կատարել, քանի որ մի քանի խաղացողներ չեն մտնում իտալական թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի` 2025/26 մրցաշրջանի ծրագրերի մեջ, հաղորդում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Նիկոլո Սկիրան:
Դևիս Վասկեսը, Էմերսոն Ռոյալը, Մալիկ Տիաուն, Թեո Էռնանդեսը, Ֆիլիպո Տերաչանոն, Յունուս Մուսան, Իսմայել Բենասերը, Յասին Ադլին, Սամուել Չուկվեզեն, Մարկո Լազետիչը, Նոա Օկաֆորը և Լորենցո Կոլոմբոն կհեռանան թիմից:
Իտալացի մասնագետը ցանկանում է 23 ֆուտբոլիստից բաղկացած հայտացուցակ ունենալ իր տրամադրության տակ:
Several players are not in Max #Allegri’s Plans and are ready to leave #ACMilan in the summer transfer window:#Vazquez#EmesonRoyal#Thiaw#TheoHernandez#Terracciano#Musah#Bennacer#Adli#Chukwueze#Lazetic#Okafor#Colombo
— Nicolò Schira (@NicoSchira) June 29, 2025


