«Բարսելոնան» որոշել է ձեռք բերել Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
«Բլաուգրանայի» ղեկավարներն ու մարզչական շտաբը գոհ են անգլիացի վինգերի խաղից։
27-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամռանն է «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով տեղափոխվել կատալոնական ակումբ, որի կազմում 12 խաղում գրանցել է 5 գոլ ու 6 ասիստ։
The Sun-ի տվյալներով` մանկունիական գրանդը Ռեշֆորդի տրանսֆերի համար «Բարսելոնայից» պահանջում է 30 միլիոն եվրո։


