«Բարսելոնան» ու Բիլբաոյի «Աթլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը համաձայնության են հասել անձնական պայմանագրի հարցում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:
22-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը 58 միլիոն եվրո է, բայց, հաշվի առնելով հավելավճարները, «Բլաուգրանան»՝ Ուիլյամսի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար «Աթլետիկին» պետք է վճարի 62 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Ուիլյամսի գործակալը կապ է հաստատել «Բլաուգրանայի» ղեկավարների հետ և հայտնել Նիկոյի՝ «Բարսելոնա» տեղափոխության ցանկության մասին:
Իսպանիայի հավաքականի հետ Եվրոպայի չեմպիոնն ակումբային կարիերայի ընթացքում մասնակցել է 167 հանդիպման, խփել է 31 գոլ ու կատարել է 30 ասիստ: