Մադրիդի «Ռեալն» ու ակումբի վինգեր Բարհիմ Դիասը, մեծ հավանականությամբ, նոր պայմանագիր կստորագրեն, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ֆուտբոլիստի ու ակումբի բանակցությունները վերջին փուլում են։ Նրանք մոտ են համաձայնության հասնելուն։ Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2030թ. հուլիսը։
Մարոկկոյի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Լոս Բլանկոսի» կազմում» 139 խաղում գրանցել է 21 գոլ ու 23 ասիստ։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


