Logo

Սկիրա. Բոնիֆեյսի տեղափոխությունը «Միլան» չի կայանա

18:58 / 24.08.2025Ֆուտբոլ
null

«Բայերի» հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը չի տեղափոխվի «Միլան», հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Նիգերիացի ֆուտբոլիստը ձախողել է «Ռոսոներիի» համար բուժզննումը և վերադարձել Գերմանիա։

Իտալական գրանդը, չնայած տարածված տեղեկությանը, չի պատրաստվում նոր առաջարկ անել «Բայերին»` ավելի քիչ գումարով հարձակվողին ձեռք բերելու համար։

«Միլանը» տրանսֆերային իրավունքի գնման հնարավորությամբ պետք է վարձակալեր Բոնիֆեյսին։ Գործարքը գնահատվում էր 30 միլիոն եվրո։

Կարդացեք նաև` 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ