Logo

Սկիրա. «Բորուսիան» պայմանագիր է համաձայնեցրել Ջոբ Բելինգհեմի հետ

20:26 / 04.06.2025Ֆուտբոլ
null

«Սանդեռլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը մոտ է կարիերան Դորտմունդի «Բորուսիայում» շարունակելուն, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Գերմանական ակումբը 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 19-ամյա ֆուտբոլիստի հետ։ Կողմերի բանակցությունները շարունակվում են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելինգհեմը որոշել է տեղափոխվել «Բորուսիա»։ Նրա ավագ եղբայր Ջուդ Բելինգհեմը 2020-23 թթ. նույնպես հանդես է եկել դորտմունդյան թիմում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ