Logo

Ջերարդը կարող է վերադառնալ «Ռեյնջերս»

23:24 / 08.10.2025Ֆուտբոլ
null

Սթիվեն Ջերարդը կարող է նշանակվել «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Շոտլանդական ակումբը Ռասել Մարտինին հեռացնելուց հետո այժմ գլխավոր մարզիչ է փնտրում։

Ջերարդը «Ռեյնջերսը» մարզել է 2018-21 թվականներին։ Գլազգոն ներկայացնող ակումբը նրա գլխավորությամբ 192 խաղում տարել է 124 հաղթանակ, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 27 պարտություն, դարձել Շոտլանդիայի չեմպիոն։ 

Անգլիացի մասնագետի վերջին աշխատավայրը սաուդյան «Ալ Իթիֆակն» է, որը նա գլխավորել է 2023-25թթ.։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ