«Լիվերպուլը» շարունակում է քայլեր ձեռնարկել` «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակին ձեռք բերելու համար, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Մերսիսայդյան գրանդը «5+1» ձևաչափով պայմանագիր է համաձայնեցրել շվեդ ֆուտբոլիստի հետ։ Տեղափոխության դեպքում նա նոր ակումբում կվաստակի տարեկան 13 միլիոն եվրո։
25-ամյա ֆուտբոլիստը որոշել է հեռանալ «Նյուքասլից» և ճնշում է գործադրում, որպեսզի ակումբը վաճառի իր տրանսֆերային իրավունքը։
Իսակը «Նյուքասլ» է տեղափոխվել 2022թ. օգոստոսին, 109 խաղում 62 գոլ է խփել, կատարել 11 ասիստ։


