Logo

Սկիրա. «Ման. Յունայթեդը» համաձայնեցրել է Կունյայի տրանսֆերը

18:46 / 25.05.2025Ֆուտբոլ
null

«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Մատեուս Կունյան կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

«Կարմիր սատանաները» համաձայնեցրել են բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը ու երեք փուլով կվճարեն նրա պայմանագրով սահմանված 70 միլիոն եվրո հրաժարագինը։

25-ամյա հարձակվողը «Ման. Յունայթեդի» հետ 5 տարվա պայմանագիր կստորագրի։ Համաձայնագրը ևս մեկ տարով երկարաձգելու հատուկ կետ կունենա։

Մատեուս Կունյան ավարտվող մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 35 խաղում 17 գոլ է խփել, կատարել 6 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ