«Արսենալի» նախկին կիսապաշտպան Թոմաս Փարթին ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Վիլյառեալ», սոցցանցերում գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Գանացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը պայմանագիր կստորագրի։
32-ամյա կիսապաշտպանը վերջերս է հեռացել «Արսենալից», որտեղ խաղում էր 2020 թ. հոկտեմբերից։ Նա Իսպանիայի Լա լիգայում հանդես է եկել Մադրիդի «Աթլետիկոյում» և «Ալմերիայում», առաջնությունում 163 խաղում 16 գոլ է խփել, կատարել 7 ասիստ։


