Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի վինգեր Դեզիրե Դուեին, հաղորդում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:
Փարիզյան գրանդի ղեկավարությունը մտադիր է 20-ամյա ֆրանսիացու հետ 4 տարվա պայմանագիր ստորագրել: Դուեի աշխատավարձի չափը կբարձրանա:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 8 խաղի, խփել 3 գոլ և կատարել 1 ասիստ:
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


