Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի Հայաստան - Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Օգոստոսի 21-ից տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում։
Ֆեդերացիան ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ինչպես այս, այնպես էլ հավաքականի հաջորդ խաղերում տոմսերի վաճառքը լինելու է միայն առցանց. ֆիզիկական վաճառք չի նախատեսվում։
Հայաստան - Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Մինչև այդ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ին կընդունի Պորտուգալիայի ազգային թիմին: Այդ խաղի տոմսերը սպառվել են:


